Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն այսօր կհյուրընկալվի Անդորայի չեմպիոն «Սանտա-Կոլոմա»-ին:

William Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ է համարում հայկական թիմին, որի հաղթանակի հավանականությունն ունի 1.67 գործակիցը: Դաշտի տերերի հաղթանակը գնահատվում է 5.50 գործակցով, ոչ-ոքին՝ 3.40:

Խաղը կմեկնարկի 22:30-ին: