Հնդկաստանի բանակին պատկանող ՄիԳ-23 կործանիչը Ռաջաստան նահանգի տարածքում կործանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռի երկու օդաչուները փրկվել են: Այլ մանրամասներ ինքնաթիռի կործանման և դրա պատճառների վերաբերյալ չեն հաղորդվում: