«Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարեց Խերարդ Դեուլոֆեուի տրանսֆերային իրավունքը «Էվերթոն»-ից հետ գնելու մասին:

Կատալոնյան ակումբը օգտվել է  հարձակվողի տրանսֆերը հետ գնելու իրավունքից: 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2019 թ-ն:

Դեուլոֆեուն «Բարսելոնա»-ի սան է: 2015 թ-ին տեղափոխվել էր «Էվերթոն», իսկ ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով հանդես է եկել «Միլան»-ում: