Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է իբր Սիրիայում զոհված ռուս զինծառայողների գաղտնի թաղումների վերաբերյալ տեղեկատվությունը: Օգոստոի 2-ին այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանցի զինծառայողների ոչ մի կարգի իբր «գաղտնի» թաղումներ չեն եղել եւ չկան, որոնք զոհված լինեն Սիրիայում: Նրանց փոխարեն մասնավոր մարդկանց ներկայացնելու փորձերը, որոնք առնչություն չունեն զինված ուժերի եւ առավել եւս Սիրիայում իրականացվող գործողությունների հետ, ստահոդ են սկզբից մինչեւ վերջ»,- հայտարարել են պաշտպանության նախարարությունում:
Զինվորական գերատեսչությունում այսպես են մկնաբանել Մեծ Բրիտանիայի Reuters լրատվական գործակալության հերթական հրապարակումը Սիրիայում ռուս զինծառայողների իբր զգալի կրուստների մասին: