Ադրբեջանում 2017-ի հուլիսին ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական քննության ենթարկված 17793 երիտասարդներից 1456 հոգու մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, իսկ 225-ի մոտ` մարդու իմունային անբավարարության վարակ` ՄԻԱՎ:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Բժշկական քննության ենթարկված երիտասարդներից 12594 անձ տալասեմիայի (ժառանգական արյան հիվանդություն) կրողներ են:
«Ժառանգական արյան հիվանդություն կրողները գործնականում առողջ մարդիկ են համարվում: Սակայն, եթե ընտանիք կազմող զույգերից երկուսն էլ տալասեմիայի կրող են, այդ ժամանակ նրանցից ծնվող երեխաների 50 տոկոսը եւս այդ հիվանդության կրող է դառնում: Եթե նման անձինք ընտանիք են կազմում, հղիության 12-18 շաբաթներում սաղմից անալիզ է վերցվում: Եթե երեխան հիվանդ է լինում, նրա ծնունդը խորհուրդ չի տրվում»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի Արյունաբանության և արյան փոխներարկման կլինիկական իստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզաեւան: