Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի առաջին խաղում մակեդոնական «Վարդար»-ը տնային խաղում ուժերը չափեց թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ և առավելության հասավ  2:0 հաշվով:

Տիգրան Բարսեղյանը 20-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ խաղավարտին Տոպալը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Մակեդոնական թիմը հանդիպումն ավարտեց տասը հոգով. երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Գրնչարովը:

Հյուրերը նույնպես մնացին տաս հոգով. խաղավարտին հեռացվեց Սոուզան: