Խաղաղ օվկիանոսի ընդերքում հայտնաբերվել են 1945 թվականի հուլիսին խորտակված «Ինդիանապոլիս» հածանավի բեկորները։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Բեկորները հայտնաբերել է քաղաքացիական հետազոտողների խումբը, որը գլխավորել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը։ Հայտնագործումը կատարվել է ավելի քան 5.3 կմ խորության վրա։

«Ինդիանապոլիսը» խոցվել էր ճապոնական սուզանավի կողմից անմիջապես այն բանից հետո, երբ այն Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի բաղադրիչներ է մատակարարել։

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ դրա կործանումը համարվում է ԱՄՆ ռազմածովային նավատորմի պատմության ամենաողբերգական ծովային աղետներից մեկը։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 883 մարդ։