Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում վայրկյաններ առաջ Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Մոնղոլիան ներկայացնող Բատարշուխ Չինզորիգին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ միաժամանակ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը: