Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ բարում մի տղամարդ մի աղջկա էր պատանդ պահել և սպառնում էր, որ կսպանի նրան։

Նշենք, որ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները 30-ամյա տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Էրեբունի ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը հիվանդանոց տեղափոխված աղջկա վիճակը գնահատեց միջին ծանրության.  «Մեզ մոտ է տեղափոխվել մարմնի վրա բազմաթիվ կապտուկներով, կտրած-ծակած վերքերով: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա` ավելացնելով, որ աղջիկը գտնվում է սթրեսային վիճակում:

Անդրադառնալով հիվանդանոց տեղափոխված տղամարդուն` ԲԿ-ի տնօրենն ասաց, որ վերջինիս հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում:

Միքայել Մանուկյանը թեև չնշեց, թե որ հատվածում է վիրավորում ստացել տղամարդը, սակայն հերքեց, որ վիրավորումը ստացել է գլխի հատվածում:

Սոնա Հարությունյան