Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:

 

Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրից: