Արդարադատության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները:
Դատական դեպարտամենտի կայքից տեղեկանում ենք, որ որոշումը կայացվել է սեպտեմբերի 15-ին: Ըստ որոշման՝ Մկրտչյանն ինքն է նման դիմում ներկայացրել:
Ընթերցողներին հիշեցնենք, որ Վաղինակ Մկրտչյանն այն դատավորն էր, որը նախագահում էր Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: