Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակ և ծաղկեպսակ դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին:
Միջոցառմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնատար այլ անձինք: