Եվրատեսիլ-2017-ի հաղթող պորտուգալացի երգիչ Սալվադոր Սոբրալը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է «Correio da manhà» պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Սոբրալին այնտեղ է գտնվում սրտի փոխպատվաստման համար, նրան միացված հատուկ սարք, որը պահպանում է սրտի աշխատանքը։
Նշենք, որ վերջինս մանկուց տառապում է սրտի հիվանդությամբ․ նրան անհրաժեշտ էր գտնել դոնոր, փոխպատվաստման համար։
Երգչի երկրպագուները սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնում Սոբրալին