Աշխարհում ամենից շատ ճանապարհորդում են Հոնկոնգի բնակիչները: Այդ մասին հաղորդվում Է Movehub տրանսպորտային ընկերության հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակել Է 34travel-ը:
Նշվում Է, որ հոնկոնգցիները միջին հաշվով տարեկան կատարում են 11,4 ուղեւորություն: Յուրաքանչյուր ճամփորդության վրա նրանք ծախսում են մոտավորապես 3 հազար դոլար: Վարկանիշի երկրորդ տեղը բաժին Է ընկել Լյուքսեմբուրգի բնակիչներին, որոնք շրջագայությունների են մեկնում տարեկան միջին հաշվով 2,56 անգամ: Դրանցից յուրաքանչյուրի վրա նրանք ծախսում են վեց հազար դոլար:
Երրորդ հորիզոնականում հայտնվել են Հունգարիայի ճանապարհորդները (տարեկան 1,62 ճամփորդություն, ուղեւորության համար՝ 250 դոլար): Առաջատարների թվում տեղ են գտել նաեւ Շվեդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, Դանիան եւ Ալբանիան: