Ղրղզստանի վարչապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Թեմիր Ջումակադիրովը, նրա օգնականը եւ վարորդը զոհվել են ճանապարհային պատահարի հետեւանքով՝ բախվել են «Տոյոտա Լենդկրուզերը» եւ «ԿամԱԶ» բեռնատարը, «Ինտերֆաքսին» հայտնել են Ղրղզստանի կառավարությունից:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել Բիշքեկ-Չալդովար մայրուղու 36-րդ կիլոմետրին: «Բախման հետեւանքով զոհվել են «Տոյոտայի» վարորդը եւ երկու ուղեւոր՝ փոխվարչապետ Թ. Ջումակադիրովը եւ նրա օգնական Նուրլան Ջանգիրչիեւը»,- ասել նա:
Նշվում է, որ մեքենան բախվել է «ԿամԱԶ» բեռնատարի։
Ավտովթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 7:30-ին:
Հաղորդվում է, որ Ջումակադիրովը նաև զբաղեցրել է նախագահական ընտրությունների անցկացման հանրապետական շտաբի պետի պաշտոնը, և վաղ առավոտյան գնում էր Տալաս քաղաք՝ ընտրատեղամասերի պատրաստության աշխատանքների ստուգման համար։