Սիրիայում Խմեյմիմ օդանավակայանից թռչելիս կործանվել է ռուսական Սու-24 ռմբակոծիչ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Անձնակազմը զոհվել է:

Ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց և քանդվել: Նախնական տեղեկությամբ՝ տեղի ունեցածի պատճառը կարող էր մեքենայի տեխնիկական անսարքությունը լինել: