ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, հաշվի առնելով այն դերը, որն ԱՄՆ-ն ունեցել է կազմակերպությունում սկսած նրա հիմնադրման օրվանից»,- ասել է Հակը:
ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պաշտոնապես դուրս է գալու 2018 թվականի դեկտեմբերի 31-ից, իսկ սկսած 2019-ից նա կլինի այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակում: