Թուրքիան Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չունի: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 13-ին հայտնել է Haber Turk հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 


«Ս-400-ի առումով որեւէ խնդիր չկա: Առաջին փուլում համատեղ արտադրություն նախատեսված չէ: Հուսով ենք, որ այն կսկսվի երկրորդ փուլից»,- ընդգծել է նա: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «մտադիր չէ ավարտել բանակցությունները Ս-400-ի շուրջ»:

 


«Մենք Պուտինի հետ խոսել ենք նաեւ Ս-500-ի մասին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: