ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը կրթաթոշակներ հանձնեց Երեւանի պետական համալսարանի այն ուսանողներին, ովքեր բուհում ունեն բարձր առաջադիմություն եւ մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը տեղեկացրեց, որ կրթաթոշակների համար ընտրվել են երեք ուսանող: Նրանք են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Էրիկ Ծերունյանը, Ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Սոս Մովսիսյանը եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Կորյուն Սիմոնյանը: Նրանց հանձնվել է 150-հազարական դրամ:

«Ինստիտուտը փորձում է իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են ուսանողությանն ավելի ակտիվորեն օժանդակություն ցուցաբերելուն: Մենք փորձեցինք մի փոքր օժանդակել այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն եւ մասնակցել են նախորդ տարվա ռազմական գործողություններին:Դիմեցինք բուհի ղեկավարությանը, որպեսզի մեզ տրամադրեին ցուցակները, եւ ընտրեցինք»,-նշեց Ալեքսանդր Մարկարովը: