Հայաստանում ընտրություններն իդեալական չեն, սակայն յուրաքանչյուր ընտրություն նախորդից տարբերվում է իր որակով:
Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական եզրակացությանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասով:
«Եթե ուշադիր լինեք, յուրաքանչյուր ընտրություն նախորդից էապես տարբերվում է իր որակով: Դրանք իդեալական չեն: Ես չեմ կարող ասել մի երկիր, որտեղ ընտրություններն իդեալական լինեն»,- շեշտեց նախարարը:
Արդարադատության նախարարն ընդգծեց, որ իշխանությունները ջանքերը կենտրոնացնում են նշված թերությունները վերացնելու վրա: