Ինչպես փոխանցում է «Մաշ» հեռուստաալիքը, երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Եգիպտոսից Մոսկվա թռչող A-300 ինքնաթիռը հրաշքով է փրկվել վթարային վայրէջքից:
Ըստ աղբյուրի՝ վթարային վայրէջքը պայմանավորված է եղել օդաչուների սխալով:
Հետաքննության արդյունքներով պարզվել է, որ օդաչուները սխալ են հաշվարկել վայրէջքի հետագիծը, և, երբ ինքնաթիռը չորս կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում թռիչքուղուց, հասցրել են ակտիվացնել նախազգուշացման սենսորը, որը հայտնել է ինքնաթիռի բախման մասին:
Ստեղծված իրավիճակում օդաչուների սխալն ուղղել են թռիչքին հետևող դիսպետչերներն, ովքեր հրատապ կերպով հրահանգել են օդաչուներին՝ գնալ երկրորդ թռիչքի:
A-300-ը հաջողությամբ վայրէջք է կատարել:
Նշենք, որ եգիպտական ավիացիոն իշխանությունները ստուգելու են օդաչուների գործողությունները: