ՀՀ Նախագահի աշխատակազմից հերքում են տեղեկությունը, թե Ամանորին վատթարացել է Նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մոտ եղել է թեթև մրսածություն։ Այդ ընթացքում նա գտնվել է տանը», - Aysor.am-ին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

 

Սերժ Սարգսյանի ինքնազգացողության վատթարացման մասին գրել էր «Ժամանակ» թերթը՝ նշելով, որ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ Նախագահը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին: