Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ հունվարի 16-ին, երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել: Գործադուլի պատճառը գազի գնի թանկացումն է, ինչի պատճառով, ինչպես իրենք են նշում՝ եկամուտը պակասել է և չեն կարողանում ընտանիք պահել:

Գծատերերի հետ բանակցելու եկած Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ԱԺ-ում քննարկվում է, այդ հարցը կլուծեն, կվերանայեն, իսկ ամեն գծից մի երկու հոգու կանգնեցել և ասել, որ դժգոհություն կա՝ այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բոլոր երթուղիներն աշխատում են, ընդամենը ամեն երթուղուց մի քանի մեքենա է գործադուլ անում:

 

«Օրական 20 ժամ աշխատում ենք, առավոտ 05,30-ից գործի ենք դուրս գալիս, գիշերը երկուսին տուն ենք գնում: Հիմա էլ անօրինական թանկացնում են։ Եկամուտ չեք ստանում, որ ընտանիք պահենք։ Թող գազն էժանացնեն, մենք մեր 100 դրամով էլի աշխատում ենք»,- դժգոհում են վարորդները:

Տեսանյութը՝ 1in.am-ի