Շախմատի Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ: Միավոր կիսեցին նաև Շանթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը: Այս տուրում հաղթանակներ տոնեցին Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը:

 

Այս տուրից հետո 4 միավորով առաջատարը մնում է Ռոբերտ Հովհաննիսյանը: 3 միավոր ունի Արման Փաշիկյանը: 2,5-ական միավոր ունեն Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը: