«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը Կոտայքի մարզի Արզնի համայնքում գարեջրի գործարան եւ ռեստորան է կառուցում: Գործարանի եւ ռեստորանի կառուցման պատվիրատուն, «Հետք»-ի փոխանցմամբ, «Բիթեր Ռիվեր» ՍՊԸ-ն է:

Պետռեգիստրի տվյալների համաձայն, նշյալ ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը Եղիսաբեթ Շմավոնյանն է՝ Ավետիս Բերբերյանի մայրը: Տիկին Եղիսաբեթը թոշակառու է, 68 տարեկան:

«Հայկական ժամանակ»-ի Ավետիս Բերբերյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ միջոցներով է նրա մայրը նման ներդրումներ կատարում, արդյոք հնարավո՞ր է պետական համակարգում աշխատելով՝ խոշոր դրամական միջոցներ կուտակել:

«Ֆինանսական միջոցներ կուտակել եմ մինչեւ պետական կառավարման համակարգում պաշտոն ստանձնելը, որոնք արտացոլված են իմ հայտարարագրերում՝ 2011 թվականից սկսած:

Ընտանիքիս անդամներից կնոջս, որդուս եւ մասնավորապես՝ մորս կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում բացառապես իմ կողմից տրված նվիրատվությունները եւ ներգրավված վարկային միջոցները, որոնք նույնպես կարտացոլվեն 2017 թվականի հայտարարագրերում»,-«ՀԺ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է Բերբերյանը:
Նա Սերժ Սարգսյանի օգնականն է 2011 թվականից, մինչ այդ ղեկավարել է իր սեփական «Կայմ» հեռուստաընկերությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում