Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառել, որ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի լոնդոնյան թիմի առաջիկա խաղին:
Անգլիայի առաջնության շրջանակներում Վենգերի թիմը մրցելու է «Սոունսի»-ի դեմ
«Մենք դեռ ոչինչ չենք որոշել: Որոշում կկայացնեմ երկուշաբթի օրը, բայց Հենրիխը հասանելի է:
Նա հիանալի ֆուտբոլիստ է, 2-3 օրից նրա մասին ավելի շատ բան կիմանամ, քանի պատրաստվում ենք խաղին: Կպարզենք նրա համար լավագույն խաղային դիրքը: Չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն»,- մարզչի խոսքը մեջբերում է Mirror-ը: