ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել, որով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր կարեն Ավագյանի եղբորը՝ Արթուր Ավագյանին նշանակել է կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝ Արթուր Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։

 

Նշենք, որ Արթուր Ավագյանը նախկինում զբաղեցրել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի վարչատնտեսական եւ սոցիալական հարցերով պրոռեկտորի պաշտոնը: