Թուրքական Anadolu լրատվական գործակալության թղթակից Սարփ Ազերը տուժել է Սիրիայի  Աֆրին շրջանի գնդակոծության ժամանակ: Այս մասին հայտնում է գործակալության կայքը:

Նախնական տվյալով՝ նա ձեռքերի և ոտքերի վիրավորում է ստացել: Նրան հոսպիտալացրել են՝ տեղափոխելով Թուրքիայի Հաթայ նահանգի հիվանդանոց:

 

Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Լրագրողի վիճակը գնահատվում է կայուն:

aysor.am