You Tube-ում լայն տարածում Է ստանում «Յոթ սալոր» անվանումը կրող չինական ալիքը: Հոլովակների հերոսուհին՝ երիտասարդ աղջիկը, հանգստացնող երաժշտության տակ լուռ զբաղվում Է իր գործերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mashable-ը: Հրապարակված բոլոր 34 հոլովակները նվիրված են կենցաղային գործերին, սակայն չինուհին ամենեւին չի օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ եւ Էլեկտրական սարքեր:
Օրինակ, աղջիկը զգեստ Է կարել ոտնակով հին կարի մեքենայի օգնությամբ: Տեսանյութի հերոսուհին ստեղծում Է թուղթ, ծաղիկներից՝ մակիաժ եւ նույնիսկ բնական ներկ՝ զգեստի համար, ինչպես նաեւ բազմաթիվ կերակուրներ Է պատրաստում: Բլոգերի երկրպագուները ենթադրում են, որ նա ապրում Է խուլ նահանգում: Հանգստացնող հոլովակներից յուրաքանչյուրն ավելի քան 100 հազար դիտում Է հավաքում, չնայած այն բանին, որ ո՛չ բուն տեսագրություններում, ո՛չ մեկնաբանություններում չկան ցուցումներ, թե օգտատերերն ինչպես կարող են ինքնուրույն կրկնել նրա բաղադրատոմսերը:
Բլոգի հեղինակը ժողովրդականություն Է վայելում նաեւ Weibo չինական սոցցանցում. դրան բաժանորդագրված Է ավելի քան 1 մլն մարդ: YouTube-ում նա ալիք Է բացել միայն 2017 թվականի օգոստոսին: Այդ ժամանակաընթացքում նրա հոլովակները դիտել են գրեթե 6,5 մլն անգամ: