ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտները, որտեղ փետրվարի 14-ին սպանվեց 17 մարդ, երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում եւ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, որպեսզի իշխանություններից պահանջեն խստացնել երկրում հրազենի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը: Ակցիաները նախատեսված են մարտի 24-ին: Այդ մասին փետրվարի 18-ին CNN հեռուստաընկերության եթերում հայտնել Է «Մարջորի Սթուոնմեն Դուգլաս» դպրոցի աշակերտ Քեմերոն Քասկին:

«Մարտի 24-ին յուրաքանչյուր մեծ քաղաքում դուք կտեսնեք աշակերտների երթեր: Բախտախաղի են դրված մեր կյանքերը, վերջ ի վերջո հենց դա կբերի մեզ հաղթանակի: Մենք ցանկանում ենք դաս քաղել այդ ողբերգությունից եւ օգուտ բերել»,- ընդգծել Է Քասկին, որը ներկայացնում Է առաջիկա ակցիաների կազմկոմիտեն:

Նա հավաստիացրել Է, որ իր համախոհները գործ չունեն դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ քաղաքական տարաձայնությունների հետ: «Պաշտոնատր անձանց մեր ուղերձը սա Է: Դուք կա՛մ մեր կողմից եք, կա՛մ մեր դեմ եք: Մենք զոհվում ենք, մինչ մեծահասակ քեռիները հիմար են ձեւանում»,- ընթերցել Է Քասկին կազմկոմիտեի պատրաստած ուղերձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: