Այսօր՝ ժամը 16.00-ին, Ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «ՎՏԲ–Հայաստան» բանկի Բաղրամյան 56 հասցեում գտնվող մասնաճյուղի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Ոստիկանության օպերատիվ խումբը տեղում է, կատարում են համապատասխան գործողություններ:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հարձակում է կատարվում ՎՏԲ բանկի վրա. դեռևս 2016 թ. դեկտեմբերի 16-ին՝ 04:30-ին ևս Բաղրամյան փողոցում տեղակայված ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատի կողոպտման փորձ էր կատարվել: Սակայն հանցագործներին չէր հաջողվել կողոպուտն իրականացնել:
Սոնա Հարությունյան