Երեկ ՝ փետրվարի 24-ին, հիվանդանոցում մահացել է փետրվարի 7-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի «գաի պոստի» մոտ վրաերթի ենթարկված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 22-ամյա Աննա Հայրյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 7-ին, վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Արման Սարգսյանը ՃՈ անշարժ պահակետի (ժողովրդին հայտնի Աբովյանի գաի պոստի) մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, իր վարած ВАЗ 2121 մակնիշի 01 VՍ 070 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Աննա Հայրյանին։

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց։