Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որին զոհ է գնացել շուրջ 30 մարդ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Միր» հեռուստաընկերությունը, սակայն, հաղորդում է 1 զոհի մասին՝ նշելով, որ 30 մարդ արգելափակված է:

Հրդեհի հետևանքով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 1-ի երեկոյան, սակայն այն հաջողվել է մարել միայն մարտի 2-ի առավոտ: