ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի տեղակալ Գրեչեն Բիրքլի հետ: Այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Քննարկեցինք Հայաստանում իրականացվող և իրականացվելիք ծրագրերի կարևորությունը: Նշվեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, վերակագնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների կարևորությունը»,- նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև Կոնգրեսում: