Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջին գրառում է կատարել.

«Ընկերներ ջան, ես լավ եմ: Ինձնով մտահոգվածներին ասում եմ՝ սա ընդամնեը մի փուլ է, անցնելու է եւ մենք լացող չենք, լացացնող ենք: Մեր օրն առջեւում է, զինվենք համբերությամբ եւ լավատեսությամբ: Ուժեղ եղեք, պինդ գրկում եմ բոլորիդ: Հիշեք, որ հաղթողը վերջում է ծիծաղում»,-գրել է Նանոր Սեֆիլյանը:

 

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարակվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր սեֆիլյանի քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի եւ մյուսների գործով դատավճիռը: Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանը 5.5 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը 3, Գալուստ Գրիգորյանը՝ 2 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: