Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 9 քաղաքացիներ;
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հաղորդում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, տեղի է ունեցել պայթյուն: Հետագայում հաղորդել էինք, որ կան տուժածներ և հայտնել էինք հավելյալ մանրամասներ:
Ուղիղ եթերը՝ news.am-ի