Սա հրաշալի, ժողովրդավարության համար շատ նորմալ վիճակ է: Աննորմալն էր լռությունը, անհեթեթ լճացումը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ հավելելով, որ ժողովուրդը պարտավոր է, եթե նա ժողովորդ է ու վայրի խումբ չէ, նա իշխանության կրողն է, այլ հարց է՝ հաջողության կհասնեն, թե ոչ:
Խզմալյանի կարծիքով՝ ոչ բոլորն են այստեղ և այստեղ չի հնչում միակ անհրաժեշտ կարգախոսը․ «Այդ կարգախոսը Սերժ Սարգսյանի հեռացումը չէ, մեր երկիրը զավթված է, օկուպացված Ռուսաստանի կողմից: Խնդիրն այն է, որ չկա այլ օրակարգ: Քաղաքակիրթ աշխարհը հարվածում է չարիքի կենտրոնին, ոչ թե Սիրիային, այլ Ռուսաստանին՝ Պուտինին»:
Տեսանյութը՝ 1in.am-ի: