Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Թուրքիայում Ալիևը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:

 

«Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: