Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։
Հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։
Մանրամասները՝ քիչ ուշ։