Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած այն արտահայտությունների կապակցությամբ, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։

Նշենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում հեռարձակվող «ԳլավՏեմա» հաղորդումը` Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ վրդովմունքի ալիք է բարձրացրել Հայաստանի ու հայերի մասին ցինիկ արտահայտությունների պատճառով: Անմասն չեն մնացել ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև Ռուսաստանի հայերի միությունն (ՌՀՄ) ու ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։