Irakanum.am-ը գրում է․
Գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի պատրաստվում հրաժարականա տալ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի պաշտոնից։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Գրիգորյանը։ «Ղալաթ են անում էդ խոսացողները», անդրադառնալով ԵԿՄ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պահանջի մասին խոսակցություններին՝ ասաց նա։ Հարցին, թե քննարկվում է Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում ընտրելու մասին հարցը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Տո ով ուզում ա ըլնի, ղալաթ են անում՝ խոսում են, շուն են, հաչում են»։ Մանվել Գրիգորյանը, սակայն, չպատասխանեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալ-չգալու մասին հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։