ՀՀ զինված ուժերում մեկնարկել է «Լավագույն վաշտ շարային պատրաստությունից» մրցումների կիսաեզրափակիչ փուլը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորումներում մրցույթին մասնակցած և լավագույն արդյունքներ ցուցաբերած վաշտերը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կմասնակցեն եզրափակիչ փուլին: