ԻԴԵԱԼ համակարգը չի դադարում զարմացնել իր մշտական ու հետաքրքիր անակնկալներով:
Հաղթական շահումներ, բազմաթիվ երջանիկ դեմքեր ու ժպիտներ, բարձր տրամադրություն. այս բառերը հատկանշական են դարձել ԻԴԵԱԼ համակարգի հաճախորդների համար, իսկ հետաքրքիր միջոցառումները՝ շարունակական՝ բարելավելով միջավայրը:
 
Սեպտեմբերի 27-ին, Բադալ Մուրադյան 6/1 մասնաճյուղում անցկացվեց ԻԴԵԱԼ համակարգի հերթական հաղթական խաղարկությունը, որի շրջանակներում հարյուրավոր երջանիկ հաճախորդներ ստացան բացառիկ հնարավորություն շահելու գլխավոր մրցանակը՝ 21 ավտոմեքենաներից հերթականը՝ Toyota Camry-ն, մի շարք նվեր քարտեր ԻԴԵԱԼ համակարգի խանութ-սրահներից գնումներ կատարելու համար և կենցաղային բազմազան տեխնիկա:
 
Խանութ-սրահում սպասողական, բայց նաև հաղթական ու ուրախ մթնոլորտ էր, հաղթանակի ու երջանկության շունչ էր տիրում ամենուր:
 
Toyota Camry-ի երջանիկ տերը դարձավ Գրիգորյան Ջանիբեկը: Նա չէր հավատում, որ ինքն է հաղթողը, հուզված էր:
Մյուս մրցանակները ևս գտան իրենց երջանիկ տերերին: