ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մեքենայի վրա է ընկել քաղաքացիական փոքր ինքնաթիռ։
ABC-ի փոխանցմամբ օդանավակայան վերադառնալու ճանապարհին տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, և ինքնաթիռն ընկել է բնակավայրով անցնող ավտոճանապարհի վրա։
Մեքենայի 3 ուղևորներ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի հետևանքով վնասվել են նաև ճանապարհի հարևանությամբ անցնող էլեկտրահաղորդման գծերը: Մոտ 4000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից։