ՀՀ կառավարությունը դիտարկում է նախարարությունների թիվը 17-ից 9-11 դարձնելու հնարավորությունը: Աս մասին նոյեմբերի 14-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«Մենք ունենք պետական կառավարման շատ ուռճացված համակարգ։ Պետք է ամբողջը վերանայել, բոլոր նախարարությունների գործունեությունը վերաիմաստավորել։ Սա հնարավորություն կտա բարձրացնել քաղծառայողների աշխատավարձերը, որովհետև ստացվում է, որ նախարարությունում նույն աշխատանքը կատարողը ստանում է ավելի քիչ գումար, քան որևէ հիմնադրամում նույն գործով զբաղվողը: Նախարարությունների օպտիմիզացման վերաբերյալ մի քանի տարբերակ ունենք մեր աշխատանքային սեղանին, որոնք 90%-ով համընկնում են։ Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին, այսինքն՝ 17-ից այդ թիվը կնվազի»,- նշեց Արարատ Միրզոյանը: