ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, մասնակցում է նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) անցկացվող Ինտերպոլի 87-րդ գլխավոր ասամբլեային, որի աշխատանքներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարի, ԻԻՀ, ԱՄԷ ՆԳ նախարարների եւ մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության՝ թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ այլ հարցեր։