Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ դրեց մինչեւ 2019 թվականի հունվարի 25-ը Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության եւ անկախության ապահովման արտակարգ միջոցառումների եւ Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին» Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը», ասված Է փաստաթղթում: Ուկրաինայի նախագահը նաեւ ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը ներկայացրել Է Գերագույն ռադայի հաստատմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: