ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը դրական Է գնահատում Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, թեեւ «մեդիամիջավայրը խիստ բեւեռացված Էր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի դիտորդների առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում տեղի Է ունեցել նոյեմբերի 28-ին: Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել Է ձայների 59,52 տոկոսը, ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48 տոկոսը: «Վրաստանում առաջին անգամ անցկացվել Է երկրորդ փուլ, եւ դա նախագահի վերջին ուղղակի ընտրություններն են: Մասնակիցները կարող Էին ազատորեն հայտնել իրենց դիրքորոշումները, եւ երկրորդ փուլը բավականին մրցակցային Էր: Ընտրական գործընթացը գնահատված Է դրական, բայց մեդիամիջավայրը խիստ բեւեռացված Էր, որակյալ անկողմնակալ տեղեկատվությունը հասանելի չԷր Վրաստանի քաղաքացիների համար»,-հայտարարել Է Սեդերֆելտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: