Կոնգրեսի Սենատը նոյեմբերի 29-ին միաձայն բանաձեւ Է ընդունել Կերչի նեղուցի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ: Այս մասին ասված Է երկրի օրգենսդիր մարմնի վերին պալատի կայքում:
«Ընդունված Է Սենատի 709-րդ բանաձեւը, որը դատապարտում Է Կերչի նեղուցում Ռուսաստանի սադրիչ գործողություններն ուկրաինական ռազմածովային ուժերի դեմ»,- նշված Է Սենատի պորտալում: Բանաձեւի հեղինակներից մեկը՝ Ռոն Ջոնսոնը (հանրապետական Վիսկոնսինի նահանգից), պատմել Է, որ փաստաթուղթը բովանդակում Է «նավերի անհապաղ վերադարձման եւ կալանավորվածների ազատ արձակման կոչ»: Նրա խոսքով՝ բանաձեւը «գրեթե 50 համահեղինակ ունի Սենատում», որի տեղերը հասնում են 100-ի: Փաստաթղթում նաեւ աջակցություն Է հայտնվում Կիեւի իշխանություններին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 29-ին ավելի վաղ ԱՄՆ-ից մեկնել Է Արգենտինա: Ինքնաթիռնում նա որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել գագաթնաժողում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը՝ կապված Կերչի նեղուցի իրադարձությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: