Ազգային ժողովի հերթական նիստը քվորումի բացակայության պատճառով նորից չկայացավ:

14:00-ին անհրաժեշտ 53 պատգամավորներից ԱԺ ներկայացավ ընդամենը 15 պատգամավոր: Հիշեցնենք, որ Աժ-ում դրված էր ՀՀԿ-ական Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ինչպես երեկ , այնպես էլ այսօր, նիստը տապալվեց։